Նորություններ
Պատահարներ
Քաղաքացի է ընկել կամրջից (լրացված)
12:20 / 11.11.2017
Նոյեմբերի 11-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կամրջից ցած նետվողը Երևան քաղաքի Այգեձոր փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1978 թ. ծնված Ա. Հ.-ն է:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների մոտենալը: