Նորություններ

Պատահարներ

Այրվել է անասնակեր

02:45 / 31.10.2017

Հոկտեմբերի 30-ին, ժամը 20:19-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խնձորուտ գյուղի 8-րդ փողոցում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:22-ին, մարվել՝ 21:37-ին: Այրվել է 50 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին