Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Աբովյանում

06:29 / 30.10.2017

Հոկտեմբերի 30-ին, ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտակայքում կայանած «Toyota Prado» մակնիշի 08 OD 880 պետհամարանիշով ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:41-ին, մարվել՝ 03:04-ին: Ամբողջությամբ այրվել են բոլոր անվադողերը, մասամբ՝ սրահի և շարժիչի հատվածները:

← Վերադառնալ ցուցակին