Նորություններ

Պատահարներ

Փլուզում Փամբակ գյուղում

14:41 / 29.10.2017

Հոկտեմբերի 29-ին, ժամը 09:13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի տներից մեկի առաստաղը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է 8-րդ փողոցի տներից մեկի արտաքին պատի մոտ 0.5 քմ հատվածը, մոտակա անասնագոմի պատի մոտ 30 քմ հատվածը և տանիքը՝ մոտ 30 քմ։

Գյուղապետարանում կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը գնահատելու և որոշելու համար։

← Վերադառնալ ցուցակին