Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

20:00 / 12.10.2017

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի ծանրամարմին բնակիչը մահճակալից ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 16:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի ծանրամարմին բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 3-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 28 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է (4-րդ հարկի մակարդակում), քաղաքացին մնացել է վերելակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից (3-րդ հարկ) իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին