Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

00:24 / 13.08.2017

Օգոստոսի 12-ին, ժամը 22:28-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի քաղաքացու ոտքը հեռացրել են, և նա չի կարող բարձրանալ իր բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները օգնություն են ցուցաբերել 1956 թ. ծնված Փ. Հ.-ին՝ բարձրացնելով իր բնակարան:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է, չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հատակին ընկած է եղել 1946 թ. ծնված Վ. Կ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 15-րդ փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Փրկարարները 1947 թ. ծնված Ա. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 10:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի (2-րդ հարկ) վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1930 թ. ծնված Վ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 07:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից (4-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1969 թ. ծնված Հ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին