Նորություններ

Պատահարներ

Գազի արտահոսք

22:56 / 12.08.2017

Օգոստոսի 12-ին, ժամը 12:17-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 7 շենքի 5-րդ հարկի շքամուտքում 3 կգ-անոց գազի բալոնից առկա է արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Գազի բալոնից կրակի հոսքը դադարեցվել է տեղի ուժերով:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպումը:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում գազի խողովակից առկա է արտահոսք՝ առանց բռնկման:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն. գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին