Նորություններ
Պատահարներ
Հրդեհ ավտոմեքենայում
17:32 / 03.07.2017
Հուլիսի 3-ին, ժամը 16:24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 16:40-ին:
Պարզվել է, որ 8-րդ միկրոշրջանի 1-ին և 2-րդ փողոցների խաչմերուկում այրվել է ՎԱԶ-2106 մակնիշի 35 CA 481 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ: