Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Թաիրով գյուղում (թարմացված)
22:12 / 29.06.2017
Հունիսի 29-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մայրաքաղաքային փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում «Mercedes C» մակնիշի 55 NN 051 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:
Փրկարարները վարորդին (տվյալները չի հաջողվել պարզել), ուղևորներ՝ 1998 թ. ծնված Ս. Շ.-ին և 1980 թ. ծնված Թ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները վարորդի և ուղևորների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: