Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյումրիում

21:43 / 26.05.2017

Մայիսի 26-ին, ժամը 20:05-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում՝ 2-րդ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes S 500» մակնիշի 55 OD 575 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Ե. Պ.) ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին