Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ջրվեժ գյուղում

07:01 / 11.03.2017

Մարտի 11-ին, ժամը 04:19-ին քաղաքացի Պինգոլթյանից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի եկեղեցու մոտակայքում՝ ձորում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջրվեժ գյուղից դեպի Սովետաշենի ավտոճանապարհի մոտակայքում (գազալցակայանի մոտակայք)՝ ձորում, այրվում է Opel Astra մակնիշի 34 VN 557 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:59-ին, մարվել՝ 05:05-ին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

← Վերադառնալ ցուցակին