Նորություններ
Պատահարներ
Գազի արտահոսք
21:37 / 05.03.2017
Մարտի 5-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան փողոցի շենքերից մեկի մուտքում (7-րդ հարկ) առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը: