Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Էջմիածին քաղաքում

00:52 / 13.02.2017

Փետրվարի 12-ին, ժամը 23:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինությունում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:28-ին, մարվել՝ 23:48-ին: Այրվել են չշահագործվող նախկին պոլիկլինիկայի շենքի միջսենյակային փայտյա պատերը (մոտ 3 ք.մ), մասամբ 2 պատուհան, հատակը (մոտ 30քմ), 1 դուռ և կենցաղային աղբ (5 քմ)՝ ամբողջությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին