Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Հերացի փողոցում

10:12 / 12.11.2016


Նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցում՝ «Բեգլարյան» բժշկական կենտրոնի մոտակայքում գտնվող «CPS» բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Միևնույն պահին հրդեհի ահազանգ է ստացվել նաև «ՍՈՍ» հակահրդեհային համակարգով:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հերացի փողոցի թիվ 2/5 հասցում՝ «CPS» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին:

Այրվել են բենզալցակայանում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի 377 LL 64 (վարորդ Հ. Թ., ծնվ.1960թ.) պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայանի 2 հաշվիչ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ, տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ:

Տարբեր աստիճանի այրվածքներով «Թիվ 1 համալսարանական կլինիկա» է հոսպիտալացվել «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Թ.-ը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բենզալցակայանի աշխատակից Զ. Ա.-ը (ծնվ. 2000թ.) դեմքի շրջանում ստացել է այրվածքներ, ում բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
 

 

← Վերադառնալ ցուցակին