Նորություններ

Պատահարներ

Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում գրանցվել է երկրաշարժ

23:52 / 11.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22.58-ին (Գրինվիչի ժամանակով` 18:58) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.670 և արևելյան երկայնության 43.74(Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի):

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ Իսահակյան գյուղում ՝ 2-3 բալ ուժգնությամբ:

← Վերադառնալ ցուցակին