Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

11:57 / 07.07.2016

Հուլիսի 7-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 56 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին:

***

Հուլիսի 7-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակչի մատը այտուցվել է, մատանին մնացել է մատին. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հ. Գ.-ի մատից հեռացրել են մատանին:

***

Հուլիսի 7-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան թաղամասի 9-րդ փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի քաղաքացուն 2-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Օ. Ս.-ին (1929 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

← Վերադառնալ ցուցակին