Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է օգնություն

22:00 / 01.07.2016

Հուլիսի 1-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 14ա շենքի բնակարաններից մեկի բնակչի (9 տարեկան) մատը մնացել է ջրցան խաղալիքի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հուլիսի 1-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն անկողին պառկեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
 

***

Հուլիսի 1-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի արտաքին պատից քարեր են թափվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

***

Հուլիսի 1-ին, ժամը 01.48-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ավտոկայանի մոտակայքում արտաքին լուսավորման սյունն ընկել է և ճանապարհը դարձրել երկկողմանի անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ էլեկտրասյունն ընկել է Մաքսիմ Գորկու փողոցի սկզբնամասում:

Փրկարարները և «ՀԷՑ» ՓԲԸ վթարավերականգնողական խմբի աշխատակիցները սյունը հեռացրել են ճանապարհից:

← Վերադառնալ ցուցակին