Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Դիլիջանում

05:10 / 29.06.2016

Հունիսի 29-ին, ժամը 03.18-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում այրվում  է  տան տանիք:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Հակոբջանյան փողոցում գտնվող Ա. Ա.-ին պատկանող տան տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին, մարվել՝ 04.25-ին:

Այրվել է տան տանիքը (մոտ 40 քմ): 

← Վերադառնալ ցուցակին