Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ն. Ստեփանյան փողոցում

00:47 / 29.06.2016

Հունիսի 28-ին, ժամը 22.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 2-րդ զանգվածում՝ «Մուշ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. ահրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ  Ն. Ստեփանյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում բախվել են «Toyota IST» մակնիշի 34 ZR 536 պ/հ (վարորդ՝ 1965 թ. ծնված Է. Գ.) և «Volkswagen Touareg» մակնիշի 51 TR 111 պ/հ (վարորդ՝ 1985 թ. ծնված Կ. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Toyota IST» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1960 թ. ծնված Ա. Հ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota IST» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին