Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գորիս-Երևան ավտոճանապարհին

23:52 / 28.06.2016

Հուինսի 28-ին, ժամը 21.04-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել Է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 8-րդ կմ-ին «ВАЗ-2107» մակնիշի 33 ОО 984 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել դեպի հարակից դաշտը (մոտ 10 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1962 թ. ծնված Ս. Ջ.-ը և ուղևոր՝ 1973 թ. ծնված Ա. Խ.-ը հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին