Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

22:03 / 27.05.2016

Մայիսի 27-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***

Մայիսի 27-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացուն:

← Վերադառնալ ցուցակին