Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Թբիլիսիում. տուժել են ՀՀ քաղաքացիներ (լրացված)

14:10 / 27.05.2016

Մայիսի 27-ին, ժամը 10.32-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 26-ին ժամը 19.30-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Փոնիջավա վարչական շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes mini van» մակնիշի 34 TT 795 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ГАЗель» մակնիշի երթուղային տաքսուն:

«Mercedes mini van» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը տեղում մահացել է (միջին տարիքի կին), 1982 թ. ծնված Սուրեն Վ.-ը, 1959 թ. ծնված Ռուսլան Գ.-ը, 1982 թ. ծնված Արտյոմ Տ.-ը և «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայից մեկ ուղևոր (ՎՀ քաղաքացի) հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի Օրտաչալա թաղամասի «New Hospitals» ԲԿ: 

← Վերադառնալ ցուցակին