Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է օձ

17:47 / 27.05.2016

Մայիսի 27-ին, ժամը 16.37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի սպորտային կոշիկների արտադրամասի դիմաց նկատվել է օձ, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևանյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող Առողջ սունկ ՍՊԸ-ի տարածքից բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
 

← Վերադառնալ ցուցակին