Նորություններ
Պատահարներ
Ավտոմեքենան բախվել է սյանը
20:06 / 14.12.2015
Դեկտեմբերի 14-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԲ-2 թաղամասի թիվ 190 դպրոցի մոտակայքում Mersedes մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mersedes ML 350 մակնիշի 77 DR 778 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Բ., ծնվ. 1984թ.) բախվել է էլ. սյանը, ինչից սյունը շրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա, ուղևոր Վ. Մ.-ն (ծնվ. 2000թ.) տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: