Նորություններ

Պատահարներ

Տան տանիքում հայտնաբերվել է դի

18:00 / 14.12.2015

Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի տներից մեկի տանիք բարձրացած քաղաքացին չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները և ոստիկանները բարձրացել են տանիք, որտեղ հայտնաբերել են 1963թ. ծնված Ս. Վ.-ի դին,իսկ կողքին՝ որսորդական հրացան:

Նախնական տվյալներով վերջինս ինքնասպան է եղել:
 

← Վերադառնալ ցուցակին