Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Կարմրաքար գյուղի մոտակայքում (լրացված)

19:48 / 30.11.2015

Նոյեմբերի 30-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «MACK R 600» մակնիշի 20 A 353-10 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Ս. Ջ. Վ. Ա. 1949 թ. ծնվ.) բեռնված 7 տ տնտեսական ապրանքներով, դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 15 մ սահել դեպի ձորակը, ինչի հետևանքով Ս. Ջ. Վ. Ա.-ը տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության մեքենային, իսկ ժամը 21.48-ին՝ հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենան: 

← Վերադառնալ ցուցակին