Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նանսենի փողոցում (լրացված)

03:03 / 22.11.2015

Նոյեմբերի 22-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցում՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 34 SC 840 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ., ծնվ. 1993թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից:

 

← Վերադառնալ ցուցակին