Նորություններ

Պատահարներ

Փրկարարները բացել են փակ դուռը

20:22 / 22.11.2015

Նոյեմբերի 22-ին ժամը 20.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կոտրվել է փականի մեջ, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
 

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի  Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին, (գազի վառարանը միացված է). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 13 շենքի իրեն պատկանող բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով մշակույթի տուն մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են մշակույթի տան դուռը:
 

← Վերադառնալ ցուցակին