Նորություններ

Պատահարներ

Փլուզում Սարի թաղում

13:00 / 21.11.2015

Նոյեմբերի 21-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկի միջսենյակային բաժանարար պատերից մեկն առավոտյան մասնակի փլուզվել է, առկա է արտաքին պատի փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Մ. Հ.-ին պատկանող մեկհարկանի տան (80 քմ, կառուցված 1946-1947թթ.) ննջասենյակների միջնապատը 7-8 քմ. տուժածներ չկան:
 

← Վերադառնալ ցուցակին