Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Վանաձորում

17:37 / 21.11.2015

Նոյեմբերի 21-ին, ժամը 16.32-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի թիվ 16 շենքի մոտակա տնակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ներսիսյան նրբանցքի թիվ 16/1 հասցեում այրվում է Շ. Ս.-ին պատկանող ոչ բնակելի վագոն-տնակի տանիքը (մոտ 50 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.58-ին, մարվել՝ 17.25-ին: 

← Վերադառնալ ցուցակին