Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին

21:34 / 20.11.2015

Նոյեմբերի 20-ին, ժամը 19.22-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում՝ (4-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և սահել ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի К167 ЕХ 777 рус. պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը մոտ  30 մետր:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ  1989թ. ծնված Ռ. Խ.-ն տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ: 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին