Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

14:21 / 20.11.2015

Նոյեմբերի 20-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի 2-րդ նրբանցքի թիվ 7 տան ծանրաքաշ (100 կգ) բնակիչ Ս. Տ. (ծնված 1939 թ.) ուշագնաց ընկած է սանհանգույցում. ննջարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն. շտապօգնության աշխատակիցը տեղում արձանագրել է Ս. Տ.-ի մահը:

← Վերադառնալ ցուցակին