Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

22:24 / 19.11.2015

Նոյեմբերի 19-ին, ժամը 22.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի հատակին ընկած բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1939 թ. ծնված Ս. Թ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակում հայտնաբերել 1948 թ. ծնված Ա. Թ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչն անկողնուց ընկել է, բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1951 թ. ծնված Ս. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 09.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան թաղամասի թիվ 7/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1937 թ. ծնված Յ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին