Նորություններ

Պատահարներ

Փլուզում ՝ Ծիլ քար-Սպիտակ ավտոճանապարհի աջակողմյա հատվածում

17:33 / 18.11.2015

Նոյեմբերի 18-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլ քար-Սպիտակ ավտոճանապարհի աջակողմյա հատվածում տեղի է ունեցել ավտոճանապարհի փլուզում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-3 Մարգարա-Վանաձոր ավտոճաապարհի 95-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` Ծիլ քար գյուղի մոտ տեղի է ունեցել ասֆալտի ստորին շերտի սահք (մոտ. 6 խմ):

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: Արագածի ՃՇՇ աշխատակիցները տարածքում տեղադրել են ավտոճանապարհի տվյալ հատվածի շրջանցման տարբերանշաններ:

← Վերադառնալ ցուցակին