Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին

23:20 / 18.11.2015

Նոյեմբերի 18-ին, ժամը 23.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում H-4 ավտոճանապարհին Եղվարդ-Երևան հատվածում (4-րդ կմ) «Mercedes» մակնիշի 34 TS 400 պետհամարանիշի (վարորդ`  Ա. Մ., ծնվ. 1990 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազի խողովակին, ինչի հետևանքով գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնհատել են ծանր:

Հրշեջ-փրկարարներն օգնել են ավտոմեքենան բարձրացնել ավտոքարշակին, անջատել են մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: 
 

 

← Վերադառնալ ցուցակին