Նորություններ

Պատահարներ

Դիտահորի մեջ նռնակ է հայտնաբերվել (լրացված)

18:20 / 18.11.2015


Նոյեմբերի 18-ին, ժամը 14.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի գինու-կոնյակի գործարանի մոտակայքում, դիտահորի մեջ նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը` սակրավորների հետ: 

Պարզվել է, որ Աշտարակի խճուղի 5 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի մարտական նռնակ, ժամը 18.09-ին նռնակը հանձնվել է ՊՆ ինժեներա-սակրավորական խմբին:
 

← Վերադառնալ ցուցակին