Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է դի (լրացված)

18:50 / 17.11.2015

Նոյեմբերի 17-ին, ժամը 18.38-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքին հարակից անտառում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ Ստեփանավան-Պուշկինո գյուղին հարակից անտառում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի, որը տեղափոխվել է դիահերձարան:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են տարածքի լուսավորման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին