Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին

15:30 / 17.11.2015

Նոյեմբերի 17-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի առաջին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երևան հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-04» մակնիշի 23 ՕՍ 322 (վարորդ` 1989 թ. ծնված Հ. Մ.) և «ԳԱԶ-69» մակնիշի 08 ԼՍ 418 պետհամարանիշերով (վարորդ` 1959 թ. ծնված Հ. Բ.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին