Նորություններ

Պատահարներ

Հրդեհ անասնագոմի տանիքում (լրացված)

19:05 / 17.11.2015

Նոյեմբերի 17-ին, ժամը 01.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Կամոյի փողոց թիվ 8 Ռ, Ա,-ին պատկանող տան բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից տարահանել են մոտ 30 խոշոր եղջրավոր կենդանի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.50-ին, մարվել` 19.00-ին:

Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ), կից կուտակված մոտ 75 տ անասնակեր, մոտակայքում կայանված «ԳԱԶել» մակնիշի (առանց պ/հ) ավտոմեքենայի անվադողը և մասնակի ջերմահարվել է ավտոմեքենայի աջակողմյան հատվածը:


 


 

← Վերադառնալ ցուցակին