Նորություններ

Պատահարներ

Բնակարանում հոտ է տարածվել

16:00 / 16.11.2015

Նոյեմբերի 16-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 12 շենքի 20-րդ բնակարանի կոյուղատարից հեղուկ գազի սուր հոտ է տարածվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը քիմիկ-հետախույզների հետ:

Պարզվել է, որ անհայտ ծագմամբ սուր հոտը տարածվում է միայն 2-րդ մուտքի թիվ 20 բնակարանի սանհանգույցում, մնացած բոլոր հարկերում հոտի առկայություն չի հայտնաբերվել:

Քիմիկ-հետախույզներն ուսումնասիրել են տարածքը և չափիչ սարքի օգնությամբ սանհանգույցում ֆիքսել են 0,1 pp (ցնդող օրգանական նյութ):

Պարզվել է, որ անհայտ ծագմամբ սուր հոտը տարածվում է միայն 2-րդ մուտքի թիվ 20 բնակարանի սանհանգույցում:
Քիմիկ-հետախույզներն ուսումնասիրել են տարածքը. հատուկ սարքի օգնությամբ սանհանգույցում ֆիքսվել է ցնդող օրգանական միացության 0,1 pp խտություն:

Նյութի աղբյուրի հայտնաբերման համար կատարվել են նմուշառումներ Նանսենի փողոցի թիվ 12, 10 և Բորյան փողոցի թիվ 2 շենքերի մոտակա ջրահեռացման դիտահորերից, որտեղ ցնդող օրգանական միացության խտությունը հասել է մինչև 4pp, որը կյանքի և առողջության համար վտանգ չի ներկայացնում: Հոտի տարածման աղբյուրը չի հայտնաբերվել:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ աշխատակիցների կողմից կատարվել են 3 խցանված ջրահեռացման դիտահորերի մաքրման աշխատանքներ: 



 

← Վերադառնալ ցուցակին