Նորություններ

Պատահարներ

Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

01:00 / 18.10.2015

Հոկտեմբերի 18-ին, ժամը 00.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հին Երևանցու փողոցի թիվ 47ա շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին:
 

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գազի փողոցի թիվ 2 շենքի վերելակում (1-ին հարկ) քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները վերելակը սպասարկող մասնագետի հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին:

← Վերադառնալ ցուցակին