Նորություններ

Պատահարներ

Վրաերթ Արշակունյաց պողոտայում

23:00 / 17.10.2015

Հոկտեմբերի 17-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` «Երևան Մոլ»-ի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1991թ. ծնված Վ. Ս.-ն իր վարած «BMW 320» մակնիշի 34 AS 213 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1987թ. ծնված Ա. Հ.-ին:

Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Հ.-ին, ով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

 

← Վերադառնալ ցուցակին