Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Կոտայքի մարզում

17:47 / 28.09.2015

Սեպտեմբերի 28-ին, ժամը 17.41-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ակունք գյուղի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.38-ին, մարվել՝ 18.45-ին: Պարզվել է, որ Բարեկամության փողոցի Գվիդոն Բադալյանին պատկանող տան տանիքում այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ) և գոմաղբ (3 խմ): 

 

← Վերադառնալ ցուցակին