Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արմավիր-Նաիրի ավտոճանապարհին

19:27 / 28.09.2015

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Նաիրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 UL 977 (վարորդ` Կ. Մ.) և «ՎԱԶ-2103» մակնիշի (վարորդ` 1967 թ. ծնված Ս. Հ.) 28 LL 263 պետհամարանիշով ավտոմեքենաները. վերջինիս ուղևորը` Մ. Ս.-ը, հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին