Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Կոտայքի մարզում

00:34 / 26.08.2015

Օգոստոսի 26-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղից դեպի Գետարգել գյուղ տանող ճանապարհին` Գետարգելի մեղվաբուծարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում Առինջ գյուղի Ձագավանք փողոցի տներից մեկի մոտակայքում «Օպել Օմեգա» մակնիշի 35 TS 819 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1999 թ. ծնված Հ. Հ.) բախվել է մոտակայքում կայանված «Դնեպր» մակնիշի 43 OO 625 պետհամարանիշով վերամբարձ կռունկին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Հ. Հ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1999 թ. ծնված Ա. Վ.-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարներն անջատել են «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին