Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

02:23 / 26.08.2015

Օգոստոսի 26-ին, ժամը 02.18-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները գերեզմանատան տարածքում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի CN 953 R 177/RUS պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 22.04-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` «Ծովինար» արձանի մոտակայքում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 573 US 34 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 20.43-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Քարավաճառ հատվածի 35-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 34 FR 234 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 18.11-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարանի ջրամբարի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Մերսեդես Ս180» մակնիշի 34 ZA 291, «Մերսեդես Վիտո» մակնիշի 34 BC 737 և «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VL 495 պետհամարանիշներով ավտոմեքենաները, իսկ «ՊԱԶ» մակնիշի 34 US 095 պետհամարանիշով ավտոբուսը դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հրշեջ-փրկարարները «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենայի 20 ուղևորներին տեղափոխել են Շենավան գյուղ:

← Վերադառնալ ցուցակին