Նորություններ

Պատահարներ

Փրկարարները բացել են փակ դուռը

04:45 / 26.08.2015

Օգոստոսի 26-ին, ժամը 04.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 01.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բանալին փականում է, ներսում երկու երեխաները հավանաբար քնած են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխաները քնած են եղել:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1958 թ. ծնված Ա. Ա.-ին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և հոսպիտալացրել Սիսիան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կոտրվել է փականի մեջ, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եր. Քոչարի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Ահարոնյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան թաղամասի  թիվ 2/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: 

***

Օգոստոսի 25-ին, ժամը 12.41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում 2001 թ. ծնված Տ. Ո.- ը քնած է եղել:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
 

← Վերադառնալ ցուցակին