Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Խաչփառ գյուղում

10:35 / 24.08.2015

Օգոստոսի 24-ին, ժամը 10.30-ին ահազանգ է ստացվել, որ Խաչփառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Խաչփառ գյուղի 16-րդ փողոցի թիվ 2-րդ տան մոտակայքում «ՎԱԶ-2111» մակնիշի 26 TL 988 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակի հենասյանը և ընկել ջրատարը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Գ. և Դ. Գ.-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և ինքնուրույն մոտեցել Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի վարորդ՝ 1984 թ. ծնված Ե. Գ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
 

← Վերադառնալ ցուցակին