Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Պուշկինո գյուղում (լրացված)

07:37 / 24.08.2015

Օգոստոսի 24-ին, ժամը 06.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պուշկինո գյուղի թիվ 177 տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Պուշկինո գյուղի 2-րդ փողոցի Հ. Կ.-ին պատկանող թիվ 177 տանը (1 հարկանի):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.12-ին, մարվել՝ 07.35-ին: Այրվել է մոտ 0, 1 խմ տախտակ:

Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են 1955 թ. ծնված Հ. Կ.-ի այրված դին:

← Վերադառնալ ցուցակին