Նորություններ

Պատահարներ

Պայթյուն գազալցակայանում

10:00 / 24.08.2015

Օգոստոսի 24-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ-ի օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով ամբողջությամբ վնասվել է «Օպել վեկտրա Ա» մակնիշի 34 TZ 779 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը և թափքը. զոհեր և տուժածներ չկան: 

 

← Վերադառնալ ցուցակին